Կառավարության որոշումներ

11 Նոյեմբերի 2021, 1855 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 336-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հարապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Գույք հանձնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 355-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1845-Ա որոշման գործողությունը մասնակի դադարեցնելու մասին» N 336-Ա որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով․
«4.1. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվում է հաշվի առնելով 2021 թվականի մարտի 1-ի չափագրման փաթեթում առկա ընդհանուր օգտագործման տարածքները։»:

2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը։
3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել՝ հաշվի առնելով ընդհանուր օգտագործման տարածքները։

Արխիվ

2024

2023