Կառավարության որոշումներ

11 Նոյեմբերի 2021, 1846 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀՐԱՉՅԱ ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել լրացումներ՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 32,858.7 հազ. դրամով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման NN 3, 4, 5 և 6 հավելվածներով նախատեսված գումարներն ուղղվելու են Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» և «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների՝ նախորդ տարիների ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից վերահաշվարկի արդյունքում առաջացած՝ օրենսդրությամբ սահմանված տույժերի ու տուգանքների մարմանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

Արխիվ

2024

2023