Կառավարության որոշումներ

11 Նոյեմբերի 2021, 1865 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական
օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության
բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ
հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում
կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության
2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի
պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն
որոշման NN 1, 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և
լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018
թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների
կատարման կարգի 58-րդ կետի՝ հաստատել Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովին «1096 Ընտրական գործընթացների
համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի
«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում»
միջոցառման գծով հատկացված գումարի՝ բանկային վճարային քարտերով
շրջանառվող միջոցների տարեկան չափաքանակը՝ 363,498.1 հազ. դրամի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը
հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4 

հավելված5

Արխիվ

2024

2023