Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2021, 1880 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1122-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի «Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին» N 1122-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) վերնագրում «բնական գազի և էլեկտրական էներգիայի» բառերը փոխարինել «բնական գազի, էլեկտրական էներգիայի և նրանց մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների» բառերով.
2) նախաբանում «բնական գազի և էլեկտրական էներգիայի» բառերը փոխարինել «սպառվող բնական գազի, էլեկտրական էներգիայի և նրանց մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների» բառերով.
3) 2-րդ կետում «բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագները» բառերը փոխարինել «բնական գազի, էլեկտրական էներգիայի և խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները» բառերով, իսկ «բնական գազի և էլեկտրական էներգիայի համար» բառերը՝ «բնական գազի, էլեկտրական էներգիայի և նրանց մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների համար» բառերով.
4) 2.1-ին կետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով`
«4) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը».
5) 2.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2.2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 2.1-ին կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված ընտանիքների կողմից սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և նրանց մատուցած խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների դիմաց սահմանված նվազ սակագները կիրառվում են տրամադրված ցուցակում նշված ամսվա համար, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքի.
2) սույն որոշման 2.1-ին կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված ընտանիքներին մատուցած խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների դիմաց սահմանված նվազ սակագները 2022 թվականի հուլիս ամսվա տրամադրված ցուցակում կիրառվում են ցուցակում նշված ամիսների համար.
3) սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն տրամադրված ցուցակում ներառված ընտանիքների, ցուցակում նշված ամիսների, համար «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից կիրառված և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սոցիալապես անապահով համարվող ընտանիքների համար սահմանած նվազ սակագների տարբերության արդյունքում հաշվարկված գումարը դիտարկվում է որպես ընտանիքի կողմից կատարված կանխավճար։».
6) որոշումը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 2.6-րդ կետով`
«2.6. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել սույն որոշման 2.1-ին կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված ընտանիքների համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար սահմանված նվազ սակագներով (այդ թվում նաև որպես կանխավճար) հաշվարկ կատարած լինելու հանգամանքի մասին տվյալները (էլեկտրոնային) մինչև ցուցակներում նշված ամսվան հաջորդող ամսվա 25-ը:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 4-6-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից։

 

Արխիվ

2024

2023