Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2021, 1874 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը հաստատելու մասին» N 1731-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 2068-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 45-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Առաջին անգամ հարկային ծառայության պաշտոնում նշանակվելիս փորձաշրջանի անցկացման կարգը սահմանելու մասին» N 123-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023