Կառավարության որոշումներ

25 Նոյեմբերի 2021, 1925 - Ա

«ՓՅՈՒՐ ԼԵՆԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ՄԵՂՐԻ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ներառել «ՓՅՈՒՐ ԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (գրանցման համար` 273.110.1115292) «ՄԵՂՐԻ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում՝ արտադրաարդյունաբերական ոլորտում գործունեության իրականացման, մասնավորապես՝ սննդամթերքի փաթեթավորման գործարան կառուցելու համար:
2. Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանել 10 տարի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշմամբ սահմանված կարգով «ՓՅՈՒՐ ԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիր կնքվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում «ՓՅՈՒՐ ԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել շահագործողների ռեեստրում ներառվելու վկայական.
2) «ՓՅՈՒՐ ԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վկայական տրամադրելուց հետո վերջինիս պատճենը 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:

Արխիվ

2024

2023