Կառավարության որոշումներ

25 Նոյեմբերի 2021, 1928 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 184-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 184-Լ որոշման հավելվածի «Ծրագրի նկարագիրը» բաժնի 15-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 4-րդ ենթակետից հանել «(մինչև 1 մլն դրամ գումարի վարկի դեպքում մինչև 13 տոկոս)» և «մինչև 1 մլն դրամ (միայն ֆիզիկական անձանց համար),» բառերը.
2) 5-րդ ենթակետից հանել «, իսկ մինչև 1 մլն դրամ վարկավորման դեպքում՝ մինչև 2 տարի» բառերը.
3) 7-րդ ենթակետից հանել «, իսկ մինչև 1 մլն դրամ գումարի վարկի դեպքում վարկի մայր գումարի համար՝ մինչև 9 ամիս» բառերը։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023