Կառավարության որոշումներ

2 Դեկտեմբերի 2021, 1952 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 858-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» N 858-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 6-րդ կետում, 18-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական» բառով.
2) 19-րդ կետում՝
ա. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) օրենսդրության մշակման և իրավակիրառ գործունեության մասնագիտական կարողությունների զարգացումը.»,
բ. 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
12) իր գործունեության հիմնական նպատակների շրջանակներում հանրային և մասնավոր հատվածի շահառուների հմտությունների և կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18-19-րդ ենթակետերով.
18) վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը նպաստելը, էլեկտրոնային արդարադատության համակարգերի և գործիքների ներդրմանը, զարգացմանն ու կատարելագործմանն աջակցելը, ներառյալ՝ դրանց շրջանակներում անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը.
19) իրավական ակտերի նախագծերի հայեցակարգերի և իրավական ակտերի նախագծերի շուրջ քննարկումների կազմակերպումը, քննարկումների կազմակերպմանն աջակցությունը և խորհրդատվության տրամադրումը:.
3) 31-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի» բառերը փոխարինել «վարչապետի աշխատակազմի ղեկավարի» բառերով.
4) 39-րդ կետում 2» թիվը փոխարինել առնվազն մեկ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում ապահովել հիմնադրամի կանոնադրության փոփոխության գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Արխիվ

2024

2023