Կառավարության որոշումներ

6 Դեկտեմբերի 2021, 1986 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման հավելվածի 2-րդ կետում «սերտիֆիկատ չունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց» բառերը փոխարինել «սերտիֆիկատ չունեցող անձանց» բառերով.
2) որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Բացի սույն հավելվածի 2-րդ և 2.1-ին կետերով սահմանված սերտիֆիկատի և պատվաստման սերտիֆիկատի առկայության և զննության արդյունքներով հոսպիտալացման ենթարկվելու դեպքերից՝ մյուս բոլոր դեպքերում անձը ենթակա է ՊՇՌ հետազոտության համար նմուշառման՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:»․
3) որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու և սույն հավելվածի 3-րդ կետին համապատասխան՝ ԱՐՄԵԴ համակարգում գրանցվելուց հրաժարվելու կամ 2.1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատ չունենալու դեպքում նրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելն արգելվում է:»։
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ ապահովել որոշման հավելվածի 8-րդ կետի պահանջները:
3. Սույն որոշումը տարածվում է 2021 թվականի դեկտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2022

2021