Կառավարության որոշումներ

9 Դեկտեմբերի 2021, 1992 - Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը և 9-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան փողոցի 7 հասցեում գտնվող՝ 392,590,427 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 3735.95 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները և 1.326 հեկտար հողամասը (սեփականության վկայական N 1288393) ամրացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Երևանի Կոմիտասի պողոտա 35/2 հասցեում գտնվող` 2,325,596,043 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 9637.6 քառ. մետր վարչական շենքը և 0.4052 հեկտար (96376/97458 բաժնեմասով) հողամասը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Արխիվ

2024

2023