Կառավարության որոշումներ

9 Դեկտեմբերի 2021, 2002 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1198-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման
մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐԻԿՈ-ԳՈՌ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու
և արտոնությունը կիրառելու մասին» N 1198-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) 2-5-րդ կետերում «Ծագման երկիրը» սյունակը «Բրազիլիա» բառից հետո լրացնել «ԱՄԷ» բառով:

Արխիվ

2024

2023