Կառավարության որոշումներ

9 Դեկտեմբերի 2021, 1996 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Մինչև 2025 թվականի հունիսի 1-ը ներառյալ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ, 19-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ կետերը և 69-րդ կետի 4-րդ ենթակետը չեն վերաբերում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը երթուղիներն սպասարկող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնց կողմից մրցույթով ընտրված ավտոբուսների փոփոխության կամ համալրման դեպքում երթուղու սպասարկմանը ներգրավվող ավտոբուսների գնահատականը չպետք է ցածր լինի 16 միավորից, ինչպես նաև ժամանակավոր սպասարկման իրավունքի հատկացմանը, որի դեպքում նախապատվությունը տրվում է ավելի ցածր տարիք ունեցող ավտոբուսներին, ավտոբուսների փոփոխությանը կամ համալրմանը, որոնց դեպքում ներկայացվող ավտոբուսների տարիքը չպետք է գերազանցի 15 տարին։».
2) 1-ին կետով հաստատված կարգում՝
ա. 22.1-ին կետը «կազմակերպությունը» բառից հետո լրացնել «իր հաշվեհամարից» բառերով,
բ. 34-րդ կետը «նախորդող» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով,
գ. 41-րդ կետի աղյուսակի 1-ին կետի 2-րդ ենթակետում «Մակնիշ» բառը փոխարինել «Մակնիշի ծագման երկիր» բառերով,
դ. 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
49. Մրցույթի նվազագույն անցողիկ միավոր է համարվում 50 միավորը։ Մրցույթի արդյունքում առավելագույն ընդհանուր միավորներ հավաքած մաuնակիցը ճանաչվում է մրցույթը հաղթող:»,
ե. 51-րդ կետը «որոշվում է» բառերից հետո լրացնել «փակ գաղտնի քվեարկությամբ» բառերով,
զ. 60-րդ կետը «ակտ» բառից առաջ լրացնել «նորմատիվ» բառով,
է. 64-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
64. Երթուղիներն uպաuարկելու իրավունքը տրվում է 10 տարի ժամկետով։»,
ը. 64-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 64.1-ին կետով.
64.1. Երթուղային ցանցը կազմակերպող մարմինը մրցույթի արդյունքները հաստատելուց հետո մրցույթը հաղթող կազմակերպության հետ 10 օրվա ընթացքում կնքում է հայտպարտավորությամբ ներկայացված ավտոբուսները ներկայացնելու ժամանակացույց՝ թվով մինչև 100 ավտոբուսների դեպքում առավելագույնը վեց ամիս ժամկետով, 101 և ավելի ավտոբուսների դեպքում՝ առավելագույնն ինն ամիս ժամկետով։»,
թ. 83-րդ կետի 2-րդ ենթակետից հետո պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
83.1. Կազմակերպության կողմից 83-րդ կետի պայմանները խախտվելու դեպքում երթուղին սպասարկելու իրավունքը փոխանցվում է տվյալ մրցույթում հաջորդ տեղն զբաղեցրած կազմակերպությանը՝ վերջինիս համաձայնությամբ: Եթե կազմակերպությունը համաձայնություն չի տալիս կամ հաջորդ կազմակերպություն չկա, կազմակերպվում է նոր մրցույթ:»,
ժ. N 1 ձևի մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
6. Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում):»,
ժա. N 12 ձևի նախավերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ավտոբուսներ արտադրող գործարանի կամ իր պաշտոնական ներկայացուցչի տրամադրած՝ ավտոբուսների մատակարարման ժամկետները, տեխնիկական բնութագրերը և գինը սահմանող փաստաթուղթ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023