Կառավարության որոշումներ

9 Դեկտեմբերի 2021, 2012 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի մայիսի 6-ին կնքված նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների մատուցման թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ-2021/4Ն-2 պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-ը ներառյալ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և պայմանագրի 5.3-րդ կետով նախատեսված պահանջները։
2. Սահմանել, որ սույն որոշումը տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

 

Արխիվ

2024

2023