Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2021, 2048 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5 ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի 39-րդ կետը «բանկին» բառից հետո լրացնել «(եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բանկի միջոցով) կամ ազգային օպերատորին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է ազգային օպերատորի միջոցով)» բառերով.
2) N 1 հավելվածի 40-րդ կետը «բանկային հաշվին» բառերից հետո լրացնել «(եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բանկի միջոցով) կամ հաշվարկային հաշվին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է ազգային օպերատորի միջոցով)» բառերով.
3) N 3 հավելվածի՝ լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պայմանագրի գինը
Սույն պայմանագրով նախատեսված՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը մատուցած ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար:
2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը ներառյալ պատվիրատուն կատարողին սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար վճարում է կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի 1.56 տոկոսի չափով միջնորդավճար:
2022 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ պատվիրատուն կատարողին սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար վճարում է կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի 1.38 տոկոսի չափով միջնորդավճար՝ Երևան քաղաքում, 1․66 տոկոսի չափով միջնորդավճար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքային այլ բնակավայրերում, 1.56 տոկոսի չափով միջնորդավճար՝ Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում։».
4) N 4 հավելվածի՝ կենսաթոշակներն ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևի՝
ա․ 3-րդ կետի 1-ին ենթակետում «կենսաթոշակառուին իր էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին առկա միջոցները մարում է՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով վճարելու միջոցով» բառերը փոխարինել «կատարողը կենսաթոշակառուի էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին առկա միջոցները մարում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով կենսաթոշակառուին վճարելու միջոցով» բառերով․
բ․ 12-րդ կետի 6-րդ ենթակետում «կանխիկացնել, անվճար» բառերը փոխարինել «կանխիկացնել անվճար» բառերով և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․
«Տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուներին նրանց էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին առկա միջոցները կանխիկ եղանակով տուն-ինտերնատում վճարվում են անվճար։»,
գ․ 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Սույն պայմանագրով նախատեսված՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը մատուցած ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար:
2022 թվականի հունվարի 1-ից պատվիրատուն կատարողին քաղաքային բնակավայրերում ծառայությունները մատուցում է անվճար, իսկ գյուղական բնակավայրերում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ պատվիրատուն կատարողին վճարում է կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի 1.56 տոկոսի չափով միջնորդավճար։»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 3 հավելվածի՝ խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Սույն պայմանագրով նախատեսված՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը մատուցած ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է ծնողին տրամադրված նպաստի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար:
2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը ներառյալ պատվիրատուն կատարողին սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար վճարում է ծնողին տրամադրված նպաստի գումարի 1.56 տոկոսի չափով միջնորդավճար:
2022 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ պատվիրատուն կատարողին սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար վճարում է ծնողին տրամադրված նպաստի գումարի 1.38 տոկոսի չափով միջնորդավճար՝ Երևան քաղաքում, 1.66 տոկոսի չափով միջնորդավճար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքային այլ բնակավայրերում, 1.56 տոկոսի չափով միջնորդավճար՝ Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում։».
2) N 4 հավելվածի՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստն ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևի՝
ա. 3-րդ կետում «նպաստառուին՝ իր հաշվին առկա միջոցները կատարողը մարում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով վճարելու միջոցով» բառերը փոխարինել «կատարողը նպաստառուի էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին առկա միջոցները մարում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով նպաստառուին վճարելու միջոցով» բառերով,
բ. 9-րդ կետի 4-րդ ենթակետում «կանխիկացնել, անվճար» բառերը փոխարինել «կանխիկացնել անվճար» բառերով,
գ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Սույն պայմանագրով նախատեսված՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը մատուցած ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է ծնողին տրամադրված նպաստի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար:
2022 թվականի հունվարի 1-ից պատվիրատուն կատարողին քաղաքային բնակավայրերում ծառայությունները մատուցում է անվճար, իսկ գյուղական բնակավայրերում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ պատվիրատուն կատարողին վճարում է ծնողին տրամադրված նպաստի գումարի 1.56 տոկոսի չափով միջնորդավճար:»:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը ապահովել կենսաթոշակների և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման ծառայությունների մատուցման միջնորդավճարների տարբերակված չափերին համապատասխան վճարման ցուցակների ձևավորման ծրագրային ապահովումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Արխիվ

2024

2023