Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2021, 2044 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետով` Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը պետության կարիքների համար շենքերի, շինությունների
ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման՝ ՆԱԳՇԻՆ ՍՊԸ-ի հետ կնքված 2021 թվականի հունիսի 28-ի N ՀՀԱՆ-ԳՀԱՇՁԲ-21/24 պետական գնման
պայմանագրում սահմանված աշխատանքները փոխարինել այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված պայմանագրի գնի տասնհինգ տոկոսի չգերազանցման պայմանը:
2. Համաձայնել, որ աշխատանքների տեսակի փոխարինումը կազմելու է պայմանագրի գնի քառասուն տոկոսը, սակայն դրա արդյունքում չի փոխվելու
պայմանագրով նախատեսված գինը:

Արխիվ

2024

2023