Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2021, 2069 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի 55-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.
«ժե) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ 27 ծառայողական ավտոմեքենա:».
2) որոշման N 1 հավելվածի 59-րդ կետում «433» թիվը փոխարինել «456» թվով.
3) որոշման N 2 հավելվածը 18-րդ կետից հետո լրացնել նոր՝ 18.1-ին կետով՝ համաձայն N 1 հավելվածի.
4) որոշման N 2 հավելվածի 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի։

հավելված1

հավելված2

 

Արխիվ

2024

2023