Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2021, 2078 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին սույն կետի 1-10 ենթակետերով նշված պայմանագրերում չկիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետով պայմանավորված աշխատանքների փոխարինման պայմանագրային գնի տասնհինգ տոկոսի սահմանաչափը և պայմանագրերով աշխատանքների փաստացի ավարտների ու որոշման նախագծի ընդունման ժամկետների անհամապատասխանությամբ պայմանավորված տույժի և տուգանքի պահանջները.
1) «Երևանի Դավթաշեն վարչական շրջանի N 58 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքների» ձեռքբերման նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի և «Տ-Քնսթրաքշն» փակ բաժնետիրական ընկերության միջև 2021 թվականի ապրիլի 9-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-21/29» ծածկագրով գնման պայմանագրում. աշխատանքների գումարային համադրման տոկոսը կազմում է 35.0 %.
2) «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի N 82 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքների» ձեռքբերման նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի և «Բիդեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի մայիսի 7-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-21/38-1» ծածկագրով գնման պայմանագրում. աշխատանքների գումարային համադրման տոկոսը կազմում է 35.0 %.
3) «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի N 127 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքների» ձեռքբերման նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի և «Տ-Քնսթրաքշն» փակ բաժնետիրական ընկերության միջև 2021 թվականի ապրիլի 9-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-21/29» ծածկագրով գնման պայմանագրում. աշխատանքների գումարային համադրման տոկոսը կազմում է 31.0 %.
4) «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի N 144 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքների» ձեռքբերման նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի և «Տ-Քնսթրաքշն» փակ բաժնետիրական ընկերության միջև 2021 թվականի մայիսի 10-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-21/33-1» ծածկագրով գնման պայմանագրում. աշխատանքների գումարային համադրման տոկոսը կազմում է 23.0 %.
5) «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի N 146 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքների» ձեռքբերման նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի և «ԱԳԱԹ-777» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի մայիսի 10-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-21/33-2» ծածկագրով գնման պայմանագրում. աշխատանքների գումարային համադրման տոկոսը կազմում է 35.3 %.
6) «Հուշարձանների պատվանդանների վերանորոգման աշխատանքների» ձեռքբերման նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի և «ՄԱՐԶԱՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի փետրվարի 2-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-21/8» ծածկագրով գնման պայմանագրում. աշխատանքների գումարային համադրման տոկոսը կազմում է 63 %.
7) «Երևան քաղաքում հրատապ լուծում պահանջող ընթացիկ նորոգման աշխատանքների» ձեռքբերման նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի և «Նարգիզյանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի մարտի 1-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-21/4» ծածկագրով գնման պայմանագրում. աշխատանքների գումարային համադրման տոկոսը կազմում է 45.3 %.
8) «Հաղթանակ թաղամասի ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքների» ձեռքբերման նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի և «ԷՄՕՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի մարտի 5-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-21/11» ծածկագրով գնման պայմանագրում. աշխատանքների գումարային համադրման տոկոսը կազմում է 37.14 %.
9) «Երևան քաղաքում ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքների» ձեռքբերման նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի և «ՎԱՆԴ-ԳԱՍՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2020 թվականի մայիսի 27-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-20/63-1» ծածկագրով գնման պայմանագրում. աշխատանքների գումարային համադրման տոկոսը կազմում է 40.7 %.
10) «Երևան քաղաքի «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում մեքենաների փակ կայանատեղիի նոր մուտքի և պահակակետի կառուցման աշխատանքների» ձեռքբերման նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի և «Գրանտշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի ապրիլի 29-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-21/22» ծածկագրով գնման պայմանագրում. աշխատանքների գումարային համադրման տոկոսը կազմում է 28.1 %:

Արխիվ

2024

2023