Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2021, 2096 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և 685-րդ հոդվածներով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 11-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ», «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն», «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն», «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» և «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված և դրանց գործառույթների իրականացման համար ոչ անհրաժեշտ գույքը հետ վերցնել և որպես բնաիրային օգնություն տրամադրել նախարարության ենթակայության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն և մանկատուն) հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերանվանման կամ վերակազմակերպման արդյունքում ընտանիք տեղափոխված երեխաների և սոցիալապես անապահով ընտանիքներին` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 hավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված գույքից («Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» և «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման արդյունքում) հետ վերցնել և՝
1) ամրացնել՝
ա. «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 6 հավելվածի,
բ. «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 7 հավելվածի,
գ. «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 8 հավելվածի,
դ. «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 9 հավելվածի,
ե. «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 10 հավելվածի,
զ. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 11 հավելվածի,
է. «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 12 հավելվածի,
ը. «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 13 հավելվածի,
թ. «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 14 հավելվածի,
ժ. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 15 հավելվածի.
2) որպես բնաիրային օգնություն տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն և մանկատուն) հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերանվանման կամ վերակազմակերպման արդյունքում ընտանիք տեղափոխված երեխաների և սոցիալապես անապահով ընտանիքներին՝ համաձայն N 16 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել՝
ա. «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին՝ կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման նպատակով՝ համաձայն N 17 հավելվածի,
բ. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում «Սաբինե» փոքր տուն տեղափոխված մանկատան սաների շուրջօրյա խնամքի կազմակերպման նպատակով՝ համաձայն N 18 հավելվածի.
4) որպես բնաիրային օգնություն տրամադրել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման 3-րդ կետի համաձայն տրամադրված բնակարանի գնման վկայագրով բնակարան ձեռք բերած, «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության նախկին սաներ՝
ա. Վանուհի Վարուժանի Մանուչարյանին՝ համաձայն N 19 հավելվածի,
բ. Սիրանուշ Վալերիի Աբելյանին՝ համաձայն N 20 հավելվածի,
գ. Նունե Հարությունի Պապյանին՝ համաձայն N 21 հավելվածի,
դ. Քրիստինա Մարտունի Մաթոսյանին՝ համաձայն N 22 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված գույքից հետ վերցնել և՝
1) ամրացնել՝
ա. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 23 հավելվածի,
բ. Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 24 հավելվածի,
գ. Երևանի Մանկան տուն պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 25 հավելվածի,
դ. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 26 հավելվածի,
ե. Գավառի մանկատուն պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 27 հավելվածի,
զ. Գյումրու Երեխաների տուն պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 28 հավելվածի,
է. Խարբերդի մասնագիտացված մանկատուն պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 29 հավելվածի,
ը. Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 30 հավելվածի,
թ. Նորքի տուն ինտերնատ պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 31 հավելվածի,
ժ. Երևանի թիվ 1 տուն ինտերնատ պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 32 հավելվածի,
ժա. Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 33 հավելվածի,
ժբ. Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 34 հավելվածի,
ժգ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը՝ համաձայն N 35 (մարզպետարանների նախկին սոցիալական աջակցության տարածքային գործակալություններին նախարարության կողմից օգտագործման իրավունքով տրամադրված գույք), N 36 (Երևան, Գյումրի, Վանաձոր, Արարատ և Ջերմուկ համայնքների նախկին սոցիալական աջակցության տարածքային բաժիններին նախարարության կողմից օգտագործման իրավունքով տրամադրված գույք) և N 37 հավելվածների.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին՝ համաձայն N 38 հավելվածի, նվիրաբերված գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված գույքից անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել՝ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին՝ համաձայն N 39 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 4-ի N 762-Ն որոշման 8-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված գույքից («Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերանվանման արդյունքում) հետ վերցնել և՝
1) որպես բնաիրային օգնություն տրամադրել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման համաձայն՝ «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում կենսաբանական ընտանիք տեղափոխված նախկին սաներ՝
ա. Աիդա և Գևորգ Մկրտչյաններին՝ համաձայն N 40 հավելվածի,
բ. Ալեն Մաթևոսյանին՝ համաձայն N 41 հավելվածի,
գ. Ամալյա և Իզաբելլա Մանուկյաններին՝ համաձայն N 42 հավելվածի,
դ. Անդրանիկ և Արամ Զաքարյաններին՝ համաձայն N 43 հավելվածի,
ե. Անժելա և Լիաննա Քուպալյաններին՝ համաձայն N 44 հավելվածի,
զ. Արա և Սյուզի Մխիթարյաններին՝ համաձայն N 45 հավելվածի,
է. Արամ և Տաթև Հովհաննիսյաններին՝ համաձայն N 46 հավելվածի,
ը. Արման և Արշակունի Մադոյաններին՝ համաձայն N 47 հավելվածի,
թ. Արթուր և Շողիկ Մուրադյաններին՝ համաձայն N 48 հավելվածի,
ժ. Արտյոմ և Անդրանիկ Քթրյաններին՝ համաձայն N 49 հավելվածի,
ժա. Դավիթ Հակոբյանին՝ համաձայն N 50 հավելվածի,
ժբ. Դավիթ և Արթուր Լոռյաններին՝ համաձայն N 51 հավելվածի,
ժգ. Էրիկ Սահակյանին՝ համաձայն N 52 հավելվածի,
ժդ. Ֆահրատ և Վահան Հաջյաններին՝ համաձայն N 53 հավելվածի,
ժե. Կարեն Բաբայանին՝ համաձայն N 54 հավելվածի,
ժզ. Քրիստինե և Ռիմա Պետրոսյաններին՝ համաձայն N 55 հավելվածի,
ժէ. Մարիամ և Միլենա Մաթոսյաններին՝ համաձայն N 56 հավելվածի,
ժը. Ռոմիկ Սարգսյանին՝ համաձայն N 57 հավելվածի,
ժթ. Սուրեն Խաչատրյանին՝ համաձայն N 58 հավելվածի,
ի. Վեներա Ուրուսյանին՝ համաձայն N 59 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման 3-րդ կետի համաձայն՝ «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» և «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված անշարժ գույքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն NN 60 և 61 հավելվածների:
7. Լուծարված «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» և «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասնաշենքերում մոնտաժված, սակայն համապատասխան հաշվապահական ձևակերպում չստացած և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված շարժական գույքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն NN 62 և 63 հավելվածների:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման 3-րդ կետի համաձայն՝ «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված՝
1) անշարժ գույքը հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքին՝ համաձայն N 64 հավելվածի, նվիրաբերված գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.
2) գույքը (նախկինում համայնքային սեփականություն հանդիսացող շենքում մոնտաժված, սակայն համապատասխան հաշվապահական ձևակերպում չստացած) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքին՝ համաձայն N 65 հավելվածի, նվիրաբերված գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
9. Սահմանել, որ սույն որոշման NN 1, 2, 3, 4, 5 և 16 հավելվածներում նշված գույքը նախարարության ենթակայության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն և մանկատուն) հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերանվանման կամ վերակազմակերպման արդյունքում ընտանիք տեղափոխված երեխաների և սոցիալապես անապահով ընտանիքներին, որպես բնաիրային օգնություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հունիսի 28-ի N 736-Ն որոշմամբ հաստատված կարգով ու պայմաններով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման 4-րդ կետով սահմանված տարածքային մարմինների միջոցով։
10. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, առաջարկել Վանաձորի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման NN 64 և 65 հավելվածներում նշված շարժական և անշարժ գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և համապատասխան պայմանագրերի կնքումը:
11. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման N 39 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
12. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) ապահովել սույն որոշման NN 60-61 և NN 62-63 հավելվածների համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվող անշարժ և որպես շենքի անբաժանելի բարելավում հանդիսացող գույքերի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.
2) սույն որոշման NN 60-61 հավելվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվող անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի համար նախատեսված միջոցների հաշվին:
13. Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետներին, առաջարկել Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքապետերին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, գնահատված կարիքներին համապատասխան ապահովել՝ նախարարության ենթակայության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն և մանկատուն) հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերանվանման կամ վերակազմակերպման արդյունքում ընտանիք տեղափոխված երեխաների ընտանիքներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին, սույն որոշման NN 1, 2, 3, 4, 5 և 16 հավելվածների համաձայն որպես բնաիրային օգնություն տրամադրված գույքի ստացման հայտերի ներկայացման, տեղափոխման և սահմանված կարգով շահառուներին բաշխման աշխատանքների իրականացումը:

 

հավելված 1-65

Արխիվ

2024

2023