Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2021, 2104 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 2326-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի
1-ին մասի «իե.1» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման, վերահաշվառման և հաշվառման համարանիշների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2326-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ պարբերությունում «ու Հայաստանի Հանրապետության մարզպետների» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության
մարզպետների և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023