Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2021, 2120 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի Վերարտադրողականության դոնորների, ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1273-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 907-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 12-րդ կետը «հակացուցումները:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ձվաբջջի դոնորի ձվարանների ֆոլիկուլներից ձվաբջիջների արտածծման քանակը չպետք է գերազանցի 5 անգամը (բացառությամբ նույն ընտանիքի համար
անհրաժեշտության դեպքերի, սակայն ոչ ավելի, քան 7 անգամը):».
2) 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետով.
«17.1. Սեռաբջջի յուրաքանչյուր դոնորից ծնված երեխաների թիվը չպետք է գերազանցի 5 ընտանիքում ծնված 7 երեխայի քանակը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023