Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 2182 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 34-րդ հոդվածի
1-3-րդ մասերը և «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.7» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչներն ու կարգը հաստատելու մասին»
N 587-Ն որոշման (այսունետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման նախաբանը «Հայաստանի» բառից առաջ լրացնել «Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.7» ենթակետը՝» բառերով.
2) որոշման N 1 հավելվածում՝
ա. 1-ին և 2-րդ կետերի 1-ին ենթակետերը «սամբո,» բառից հետո լրացնել «գրեփլինգ,» բառով,
բ. 1-ին կետի 3-րդ և 2-րդ կետի 1-ին ենթակետերում «սինքրոն լող» բառերը փոխարինել «արտիստիկ լող» բառերով,
գ. 1-ին կետի 4-րդ ենթակետը «կարատե» բառից հետո լրացնել «, քիքբոքսինգ» բառով,
դ. 2-րդ կետի 2-րդ ենթակետը «նարդի» բառից հետո լրացնել «, քիքբոքսինգ» բառով:

Արխիվ

2024

2023