Կառավարության որոշումներ

5 Հունվարի 2022, 3 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Էդգար Աշոտի Անտոնյանին պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Սարչապետ համայնք, գյուղ Ձորամուտ, 2-րդ փողոց 23 հասցեում (անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման վկայական՝ թիվ 05102021-06-0033, տրված՝ 2021 թվականի
հոկտեմբերի 5-ին) գտնվող 84.8 քառ. մետր բնակելի տան, 9.1 քառ. մետր մառանի, 20.7 քառ. մետր անասնաշենքի, 8.8 քառ. մետր տնտեսական սենյակի, 19.4 քառ.
մետր ավտոտնակի և 0.333 հեկտար հողամասի (այսուհետ` գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության ընդունման աշխատանքները՝ հիմք ընդունելով, որ նվիրատվության պայմանագրից բխող
նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին:

Արխիվ

2022

2021