Կառավարության որոշումներ

5 Հունվարի 2022, 5 - Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող 3-րդ մասնաշենքի 1223.28 քառ․ մետր ընդհանուր մակերեսով տարածքը (որից՝ կիսանկուղ՝ 27.29 քառ. մետր, 2-րդ հարկ՝ 549.49 քառ. մետր, 3-րդ հարկ՝ 631.81 քառ. մետր և 4-րդ հարկ՝ 14.69 քառ․մետր) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (այսուհետ՝ տեսչական մարմին):
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման և ընդունման գործընթացի հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման տեսչական մարմնի միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023