Կառավարության որոշումներ

13 Հունվարի 2022, 24 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2- Ի N 430-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 430-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 1-ին կետի «ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը` 10 նիշի մակարդակով» սյունակում «7217101000» թիվը փոխարինել «7217103900» թվով.
2) 1-ին կետի «Անվանումը» սյունակում «Սև մետաղալար ոչ ցինկապատ մինչև 0․8 մմ հաստ․» բառերը փոխարինել «Սև մետաղալար ոչ ցինկապատ» բառերով.
3) 1-ին կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «Մինչև 0.8մմ հաստության» բառերը փոխարինել «0․8 մմ ավել հաստության» բառերով.
4) 1-9-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Իրան» բառով։

Արխիվ

2022

2021