Կառավարության որոշումներ

20 Հունվարի 2022, 48 - Ա

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 1 հավելվածի:
2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 2 հավելվածի:
3. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 3 հավելվածի:
4. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված` Ալեքսանդր Ռուբենի Աբելյանի (ծնվ.՝ 24.03.2004 թ., հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Բարբյուսի 7, բն. 9, ԵՊՀ) մասով սույն որոշմամբ տրված տարկետումն ուժի մեջ է մտնում նրա 18 տարին լրանալուց հետո:
5. Սահմանել, որ սույն որոշման N 3 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված` Դավիթ Գուրգենի Գրիգորյանի (ծնվ.՝ 25.09.1998 թ., հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Վ. Համբարձումյան 14/4 շ., բն. 17, Ռոտերդամի Էրազմուս համալսարան) մասով սույն որոշմամբ տրված տարկետումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված այլ հիմքով տրված տարկետման ժամկետն ավարտվելուց հետո:
6. Սահմանել, որ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված քաղաքացիների համար սույն որոշմամբ տրված տարկետումներն ուժի մեջ են մտնում մինչև 2022 թվականի հունվարի 24-ը ներառյալ իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա (իսկ ընդունելության ավելի ուշ ժամկետների դեպքում՝ տվյալ բուհից տեղեկանք ընդունվելու ժամկետների մասին): Եթե մինչև 2022 թվականի հունվարի 24-ը ներառյալ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված քաղաքացիներն իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ չեն ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու, կամ ընդունելությունն ավելի ուշ լինելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, ապա նրանք համարվում են սույն որոշման շրջանակներում տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված 2021 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում:

 

հավելված1

հավելված2

հավելված3

Արխիվ

2024

2023