Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2022, 97 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1709-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 18-ի «Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 1709-Լ որոշման՝
1) վերնագրում, NN 1 և 2 հավելվածների վերնագրերում և ամբողջ տեքստում «4 ամիս» բառերը փոխարինել «6 ամիս» բառերով.
2) 5-րդ կետի 2-րդ ենթակետը «նոյեմբեր, դեկտեմբեր» բառերից հետո լրացնել «և 2022 թվականի հունվար, փետրվար» բառերով.
3) N 1 հավելվածի 3-րդ կետում «4 ամսվա» բառերը փոխարինել «6 ամսվա» բառերով.
4) N 1 հավելվածի 5-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետը «50000 դրամ» բառերից հետո լրացնել «՝ 2021 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար, և 40000 դրամ՝ 2022 թվականի հունվար և փետրվար ամիսների համար.» բառերով,
բ. 2-րդ ենթակետը «25000 դրամ» բառերից հետո լրացնել «՝ 2021 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար, և 20000 դրամ՝ 2022 թվականի հունվար և փետրվար ամիսների համար:» բառերով.
5) N 2 հավելվածը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին կետով.
«13.1. Անձի տվյալները չեն ընդգրկվում վճարման ցուցակում նաև այն դեպքում, երբ վճարման ցուցակը ձևավորելու օրվա դրությամբ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է շահառուի, իսկ եթե շահառուն երեխա է՝ նրա օրինական ներկայացուցչի մահվան պետական գրանցում։».
6) N 2 հավելվածի 22-րդ կետում «2021 թվականի դեկտեմբերի 17-ը» բառերը փոխարինել «2022 թվականի հուլիսի 29-ը» բառերով, իսկ «2021 թվականի դեկտեմբերի 21-ը» բառերը` «2022 թվականի օգոստոսի 5-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2022 թվականի փետրվարի 4-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ սույն որոշմամբ հաստատված միջոցառումը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով միջոցներ հատկացնելու մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023