Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2022, 106 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին».
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել տնտեսության արդիականացման միջոցառումը՝ համաձայն հավելվածի:».
3) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրամադրված վարկերի և լիզինգի սպասարկումը շարունակում է իրականացվել միևնույն պայմաններով:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո նախկին որոշման հիման վրա օժանդակություն ստացած տնտեսավարողները կարող են օգտվել նաև սույն
որոշմամբ սահմանված միջոցառումից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից քսանմեկ օր հետո:

հավելված

Արխիվ

2024

2023