Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2022, 102 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 27-րդ կետի 2-րդ ենթակետի՝
ա. «ա» պարբերությունում «12» թիվը փոխարինել «14» թվով,
բ. «ժ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժ. վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը շահառուին տրամադրվեն Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու համար 2% տոկոսադրույքով, ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար՝ 3% տոկոսադրույքով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքների (այսուհետ՝ սահմանամերձ համայնքներ) տնտեսավարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին (այսուհետ՝ կոոպերատիվ)` 0% տոկոսադրույքով,».
2) 44-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) վարկերը տրամադրվելու են մինչև 5 տարի մարման ժամկետով, առավելագույնը 14% տոկոսադրույքով, որից սուբսիդավորումն իրականացվելու է այնպիսի չափաքանակով, որ Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու համար վարկերը շահառուին տրամադրվեն 2% տոկոսադրույքով, ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար` 3% տոկոսադրույքով, իսկ կոոպերատիվներին կամ սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին` 0% տոկոսադրույքով։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Արխիվ

2024

2023