Կառավարության որոշումներ

3 Փետրվարի 2022, 118 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1094-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Անշարժ գույք հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» N 1094-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան 63 հասցեում գտնվող շենք-շինություններից 14199306 դրամ կադաստրային արժեքով, 825 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 5759094 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0.30671 հեկտար հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արարատի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը՝ 13.210.00704) (այսուհետ՝ կազմակերպություն):»:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2017 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 120/0017 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել 2019 թվականի փետրվարի 4-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 11/0019 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին։

Արխիվ

2024

2023