Կառավարության որոշումներ

10 Փետրվարի 2022, 141 - Ա

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների
գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին «1156. Հայաստան-սփյուռք գործակցություն» ծրագրի «11013. Հայրենադարձության և ինտեգրման կենտոն» միջոցառման շրջանակներում տարածքի սպասարկման ծառայությունների ձեռքբերումն իրականացնել մեկ անձից՝ «Հրայր և Աննա Հովնանյան ֆաունդեյշն» կորպորացիայի մասնաճյուղից՝ «Գնումների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների
գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի աղյուսակի 4-րդ տողի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության
2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 53-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները՝
վճարումները կատարելով փաստացի մատուցված ծառայությունների համար:

Արխիվ

2024

2023