Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2022, 166 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի
13-ի «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների
ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին»
N 749-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետում «2012 թվականի հոկտեմբերի 2-ի N 955-Ա որոշմամբ ստեղծված՝
ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների
ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին» բառերը
փոխարինել «2021 թվականի հուլիսի 6-ի N 719-Ա որոշմամբ ստեղծված՝ ՄԱԿ-ի
«Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին» բառերով.
2) որոշման հավելվածի 9-րդ գլխի աղյուսակում՝
ա. 1.1-ին միջոցառման «Կատարման ժամկետ» սյունակում «2021թ., 4-րդ
եռամսյակ» բառերը փոխարինել «2022թ., 2-րդ եռամսյակ» բառերով,
բ. 1.3-րդ միջոցառման «Կատարման ժամկետ» սյունակում «2021թ., 4-րդ
եռամսյակ» բառերը փոխարինել «2022թ., 4-րդ եռամսյակ» բառերով,
գ. 1.4-րդ միջոցառման «Կատարման ժամկետ» սյունակում «2022թ., 2-րդ
եռամսյակ» բառերը փոխարինել «2022թ., 4-րդ եռամսյակ» բառերով,
դ. 1.7-րդ միջոցառման «Կատարման ժամկետ» սյունակում «2023թ., 4-րդ
եռամսյակ» բառերը փոխարինել «2024թ., 4-րդ եռամսյակ» բառերով,
ե. 1.9-րդ միջոցառման «Կատարման ժամկետ» սյունակում «2022թ., 1-ին
եռամսյակ» բառերը փոխարինել «2022թ., 2-րդ եռամսյակ» բառերով,
զ. 2.1-ին միջոցառման «Կատարման ժամկետ» սյունակում «2022թ., 1-ին
եռամսյակ» բառերը փոխարինել «2022թ., 2-րդ եռամսյակ» բառերով,
է. 2.2-րդ միջոցառման «Կատարման ժամկետ» սյունակում «2022թ., 1-ին
եռամսյակ» բառերը փոխարինել «2022թ., 2-րդ եռամսյակ» բառերով,
ը. 2.4-րդ միջոցառման «Կատարման ժամկետ» սյունակում «2022թ., 1-ին
եռամսյակ» բառերը փոխարինել «2022թ., 2-րդ եռամսյակ» բառերով:  

Արխիվ

2024

2023