Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2022, 164 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1089-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն
որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին
N 1089-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) որոշման առաջին կետում՝
ա. 3692.8 քառ. մետր բառերից առաջ լրացնել Երևան, Արաբկիր
Հ. Էմինի փողոց 4 հասցեում գտնվող՝ բառերով,
բ. 592 մլն 493 հազ. 7791 դրամ բառերը փոխարինել 592 մլն 493 հազ. 791
դրամ բառերով,
գ. Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատությանը բառերը փոխարինել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատությանը բառերով.
2) որոշման 2-րդ կետում 2021-2023 թթ. բառերը փոխարինել 2022-2024 թթ.
բառերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի
նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում համալսարանի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝
դրանում նախատեսելով, որ՝
ա. համալսարանը պարտավոր է իր կողմից ներկայացված ներդրումային
ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա
ավարտից հետո մեկամսյա ժամկետում,
բ. սույն որոշման 2-րդ կետով սահմանված ներդրումները չկատարելու կամ
մինչև 30 տոկոս կատարելու դեպքում համալսարանը 3 ամսվա ընթացքում
պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 10 տոկոսի չափով,
գ. սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի
տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում համալսարանը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած
ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության
պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 0,5
տոկոսի չափով,
դ. համալսարանը կարող է սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ
գույքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրել վերջինիս
կողմից հիմնադրված տարբեր կրթական ծրագրեր իրականացնող հիմնարկներին,
ոչ առևտրային և առևտրային ընկերություններին միայն կոմիտեի համաձայնությամբ.
2) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող
գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման համալսարանի միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023