Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2022, 167 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 977-Ն ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1304-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին N 977-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման ամբողջ տեքստում swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության արտաքին
առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի բառերով, իսկ Միասնական հայտ բառերը փոխարինել Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am) բառերով․
2) որոշման 17-րդ կետում swis.trade.gov.am համացանցային կայքէջի բառերը փոխարինել Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am) համակարգի բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1304-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետում «Միասնական հայտ» բառերը փոխարինել Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am) բառերով.
2) որոշման հավելվածի 3-րդ կետում «համացանցային կայքէջում հասանելի բառերը փոխարինել էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի բառերով․
3) որոշման հավելվածի ամբողջ տեքստում «Միասնական հայտ» բառերը փոխարինել «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am) համակարգի գործարկման օրվանից:

Արխիվ

2024

2023