Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2022, 176 - Ա

ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 5-րդ հոդվածի 7֊րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, Հրաժարում հօգուտ պետության մաքսային ընթացակարգով, N 05100010/290122/0005251 տարանցման հայտարարագրով ձևակերպված գույքը (այսուհետ՝ գույք) անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հանձնված գույքը հետ վերցնել և նվիրել «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքներից
հետո մեկամսյա ժամկետում ապահովել նվիրատվության պայմանագրի կնքումը որոշման 2-րդ կետում նշված ընկերության հետ:

հավելված

Արխիվ

2024

2023