Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2022, 181 - Ն

ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑԻ ԵՎ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ ՀԱՏՄԱՆ ՎԱՅՐԻ ՀԵՏՆԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման վայրի հետնամասում գտնվող տարածքում հավաքակայանի կառուցման ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված հատվածում գտնվող սեփականության օբյեկտների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարման, իսկ նախքան հանրության գերակա շահ ճանաչելը, անհրաժեշտ է կատարել նախնական ուսումնասիրման աշխատանքներ՝ հետևյալ հիմնավորումներով՝
1) հաշվի առնելով, որ գոյություն ունեցող հավաքակայանների պայմանները գտնվում են խիստ վատթար վիճակում.
2) պայմաններն անբավարար են ինչպես քաղաքային ավտոբուսների հավաքակայանի շահագործման, այնպես էլ աշխատակիցների բարեկեցության համար.
3) առավել ժամանակակից և հագեցած հավաքակայանի բացակայության արդյունքում անհնար է դառնում մեծաքանակ ավտոբուսների ձեռքբերումը և դրանց կայանման խնդրի լուծումը, որի հետևանքով Երևան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը կտրուկ նվազեցնում է քաղաքում տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը.
4) հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանն ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը.
5) նախատեսված ծրագրի արդյունքը կլինի բարձրորակ, էկոլոգիապես մաքուր ավտոբուսային հավաքակայանի կառուցում՝ բնական գազով աշխատող նոր ավտոբուսների համար, որը կնպաստի Երևանում տրանսպորտային նոր միջոցների ձեռքբերմանն ու դրանց արդյունավետ շահագործմանը՝ էապես կրճատելով երթևեկության տևողությունն ու նվազեցնելով խցանումները։
2. Նախքան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման վայրի հետնամասում գտնվող տարածքում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը՝ կատարել գույքերի նախնական ուսումնասիրում՝ սույն որոշման հավելվածում նշված հասցեներում (գտնվելու վայրը):
3. Գույքերի օտարման համար պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակել Երևանի քաղաքապետին և վերջինիս լիազորել սույն որոշման 2-րդ կետում նշված նախնական ուսումնասիրման աշխատանքների ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից:
4. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքերի ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ օտարման գործառույթներ համակարգողը և պատասխանատու լիազոր մարմինը՝ Երևանի քաղաքապետը.
2) գույքերի նախնական ուսումնասիրումն իրականացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում.
3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2022 թվականի մայիսի 15-ն է.
4) նախնական ուսումնասիրման ընթացքում կատարվելիք գործողություններն են՝
ա. գույքերի ներքին և արտաքին չափագրումը,
բ. գույքերի և հողատարածքների տեղազննությունը, ֆոտո և տեսաամրագրումը,
գ. ծառերի, մշակաբույսերի տեղազննությունը և հաշվառումը,
դ. բարելավումների տեղազննությունը և հաշվառումը,
ե. մարդահամար և սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացումը,
զ. ազդեցության ենթարկված անձանց, նրանց ընտանիքի անդամների (անձնագիր, սոցիալական քարտ և այլն), գույքերի (սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր, գլխավոր հատակագիծ և այլն) վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի տեսածրումը (սկան) և հավաքագրումը,
է. ուսումնասիրված գույքերի նկարագրության արձանագրությունների կազմումը,
ը. գույքերի ընդհանուր տարածքի սահմանների սխեման (մասշտաբ 1:2000):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

հավելված

Արխիվ

2024

2023