Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2022, 190 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 1298-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասերով և «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի վերակազմակերպելու, կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1304-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1298-Ա որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.
«7) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կարիքների համար ճանապարհաշինության բնագավառում կատարվելիք գնումների դեպքում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացնում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատու ստորաբաժանման լիազորությունները»:
2. Հաստատել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից ճանապարհաշինության բնագավառում 2021 թվականի ընթացքում կազմակերպված գնման գործընթացների ցանկը՝ համաձայն հավելվածի։
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված գնման գործընթացների շրջանակներում որպես պատվիրատու գնման պայմանագրերը, ինչպես նաև դրանցով նախատեսված կողմերի իրավունքներն ու պարտականություններն ուժի մեջ դնելու մասին համաձայնագրերը կնքում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գնումների համակարգողի սահմանումը:

հավելված

Արխիվ

2024

2023