Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2022, 195 - Ա

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԷԴՈՒԱՐԴ ՕՀԱՆՅԱՆԻՆ` ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՃԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Էդուարդ Օհանյանի կողմից ներկայացված՝ Հայաuտանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում «Արդյունաբերական ջերմոցային համալիր»-ի կառուցման ներդրումային ծրագրին՝ համաձայն N 3 հավելվածի: N 3 հավելվածով սահմանված «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Էդուարդ Օհանյանի կողմից սույն որոշմամբ ստանձնած պարտավորությունների համար համապարտ պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության կառավարության առջև։
2. Համաձայնություն տալ առաջարկությանը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի սեփականությունը հանդիսացող 51.41468 հա հողամասը` համաձայն N 1 հավելվածի, կադաստրային արժեքով Էդուարդ Օհանյանին ուղղակի վաճառքի ձևով օտարման վերաբերյալ` ներդրումային ծրագրի իրականացման նպատակով:
3. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները՝ համաձայն N 2 հավելվածի։
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը Էդուարդ Օհանյանի կողմից՝ համաձայն N 3 հավելվածի, մասնավոր սեփականատերերից իրացման գործընթացն ավարտելուց հետո՝ 5 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` նախապես Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարին առաջարկելով լուծել ներդրումային ծրագիր իրականացնող ընկերության հետ կնքված պայմանագիրը:

հավելված1

հավելված2

հավելված3

 

Արխիվ

2024

2023