Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2022, 220 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի Երեխայի զարգացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 1177-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագրում «ամրացնելու» բառը փոխարինել «Երևան համայնքին նվիրաբերելու» բառերով.
2) որոշման նախաբանը 64-րդ հոդվածի 5-րդ մասի, բառերից հետո լրացնել 605-րդ հոդվածի, բառերով.
3) որոշման 3-րդ կետից հանել «՝ Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու համար» բառերը.
4) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված գույքը նվիրաբերել Երևան համայնքին՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։».
5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5․1-ին կետով․
«5․1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Երեխայի զարգացման կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման աշխատանքներն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում Երևան համայնքի հետ կնքել անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր։.
6) որոշման 6-րդ կետի՝
ա․ 1-ին ենթակետում «մինչև 2021 թվականի մայիսի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի հունիսի 1-ը» բառերով,
բ․ 2-րդ ենթակետում «մինչև 2021 թվականի հունիսի 30-ը» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի հունիսի 30-ը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023