Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2022, 217 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 288-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1355-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Վիճակախաղերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձևերը և դրանց ներկայացման կարգի առանձնահատկությունները սահմանելու մասին N 288-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման N 7 հավելվածի`
ա. 3-րդ կետից հանել «Եթե հաշվետվությունը ներկայացվել է ոչ աշխատանքային օրվա ընթացքում, ապա չբացված ծրարը հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում ի պահ է հանձնվում լիազորված մարմնի հատուկ բաժին:» և «Եթե հաշվետվությունը վիճակախաղի կազմակերպչի կողմից ներկայացվել է աշխատանքային օրը, ապա նույն օրվա ընթացքում չբացված ծրարն ի պահ է հանձնվում լիազորված մարմնի հատուկ բաժին:» նախադասությունները,
բ. 4-րդ կետից հանել «Ընդհանուր բաժնում մուտքագրվելուց և կնքվելուց հետո ընդհանուր բաժնի աշխատողը ծրարը` չբացված վիճակում, վիճակախաղի կազմակերպչի հետ միասին անմիջապես հանձնում է տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողին (աշխատողներին), որից հետո վիճակախաղի կազմակերպչի ներկայությամբ տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողը բացում է ծրարը` պարունակությունն ստուգելու նպատակով, և բացված ծրարի վրա նշում ներկայացված հաշվետվության էջերի թիվը:» նախադասությունը,
գ. 5-րդ կետում 3-րդ ու 4-րդ կետերում բառերը փոխարինել 3-րդ կետում բառերով,
դ. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց կողմից հաշվետվությունները վերահսկող մարմին ներկայացվելու կարգը և ձևը հաստատելու մասին N 1355-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանում Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի 3-րդ ենթակետով՝ բառերը փոխարինել Հիմք ընդունելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը՝ բառերով.
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. Հաստատել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:».
4) որոշման N 1 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Կ Ա Ր Գ
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ».
5) որոշման N 1 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. Սույն կարգով կարգավորվում են ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ վերահսկող մարմին) «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:».
6) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը և 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
7) որոշման N 2 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023