Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2022, 210 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 648 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 29 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 14-ի «Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի ստեղծման ու
ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունները տեղեկատվությամբ ապահովելու կարգը հաստատելու մասին» N 648 որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության ու Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության
մասին» N 29 որոշումը:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023