Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2022, 202 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 174-Ն որոշման հավելվածում այսուհետ՝ հավելված կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1 9.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9.1. Օրենքի 14-րդ հոդվածի 6.1-ին մասով նախատեսված դեպքում ոստիկանության ծառայողներն անցնում են վերապատրաստում՝ «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության ժամկետով՝ բացառությամբ պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում գլխավոր խմբի պաշտոններում նշանակվող ծառայողների, ավագ խմբի պաշտոններից բաժնի պետի տեղակալի պաշտոնին նշանակվող ծառայողների, ենթակա ստորաբաժանում հանդիսացող Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալների պաշտոններում նշանակվող ծառայողների, ովքեր անցնում են պարտադիր վերապատրաստում 2 ամիս ժամկետով, ինչպես նաև պարեկային ծառայության կադրային ապարատի, իրավաբանական ստորաբաժանման, վարչական գործունեության բաժանմունքի, հետախուզական հատուկ խմբի, հերթապահ ծառայության պաշտոններում նշանակվող ծառայողների, ովքեր անցնում են պարտադիր վերապատրաստում 1 ամիս ժամկետով։».
2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին և 17.2-րդ կետերով.
«17.1. Եթե ստաժավորման ժամկետի ավարտից հետո համապատասխան ստորաբաժանման ղեկավարի մոտ հարցազրույցի արդյունքում, որին ներկա են ստաժավորման ղեկավարը, անմիջական ղեկավարը, ոլորտն սպասարկող պետի տեղակալը և անձնակազմի գծով պետի տեղակալը՝ պարզվում է, որ ծառայողի կողմից ստաժավորման ընթացքում ձեռք բերված գիտելիքները բավարար չեն տվյալ պաշտոնում իր գործառութային պարտականությունները պատշաճ կատարելու համար, ապա ստորաբաժանման ղեկավարի հրամանով ստաժավորման ժամկետը երկարաձգվում է մինչև 30 օրով:
17.2. Երկարաձգված ժամկետի ավարտից հետո ծառայողի կողմից կրկին անբավարար գիտելիքներ դրսևորելու դեպքում ստաժավորման ղեկավարի կողմից կրկին լրացվում է բացասական արդյունքներով հաշվետվություն, որը հաստատվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից և ծառայողի՝ զբաղեցրած պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու նպատակահարմարությունը քննարկվում է ատեստավորման կարգով՝ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա: Ոստիկանության ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ստաժավորման արդյունքներով կազմված հաշվետվությանը:».
3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին կետով.
«19.1. Ստաժավորման անհատական պլանի և ստաժավորման արդյունքների մասին հաշվետվության ձևերը հաստատվում են ոստիկանության պետի հրամանով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2023

2022
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր