Կառավարության որոշումներ

3 Մարտի 2022, 250 - Լ

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի «զ» կետը, 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների շահագործման մատչելիությունն
ապահովող միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն
(այսուհետ՝ որոշում) ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացնել որոշման N 1 հավելվածով նախատեսված, իրենց ենթակայության կարևորագույն նշանակության օբյեկտների վերաբերյալ ծրագրային առաջարկները (առաջնահերթությունների, ֆինանսավորման աղբյուրի և միջոցառումների ժամանակացույցի մասով):
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ որոշման 2-րդ կետով նախատեսված առաջարկներն ստանալուց հետո եռամսյա
ժամկետում դրանք ամփոփել, կազմել առաջնահերթ միջոցառումների ծրագիր և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023