Կառավարության որոշումներ

3 Մարտի 2022, 243 - Ա

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ քաղաք Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց թիվ 39ա հասցեում գտնվող անշարժ
գույքի նկուղային հարկից 14 649 600 դրամ սկզբնական արժեքով 122.6 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները:

Արխիվ

2024

2023