Կառավարության որոշումներ

3 Մարտի 2022, 242 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1781-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության
կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ ու 57-րդ կետերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Պետական սեփականություն հանդիսացող՝ Որոտանի հիդրոհանգույցի և Արփա-Սևան թունելի ջրային համակարգը հավատարմագրային կառավարման
հանձնելու մասին» N 1781-Ն որոշման N 2 հավելվածի առաջին պարբերության «բ» կետում «2021 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2022 թվականի
դեկտեմբերի 31-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի (այսուհետ՝ ջրային կոմիտե) նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել՝
1) ջրային կոմիտեի և «Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերության միջև 2004 թվականի օգոստոսի 17-ին կնքված Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու N ԾՁԲ-04/36 պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) համապատասխան փոփոխությունների կատարումը՝ որոշման 1-ին կետում նշված ժամկետին համապատասխան.
2) կատարման ապահովման ժամկետի երկարաձգումը:
3. Պայմանագրում կատարված փոփոխության պայմանները տարածել մինչև դրա հիման վրա համաձայնագիր կնքելը կողմերի միջև 2022 թվականի հունվարի 1-ից փաստացի ծագած հարաբերությունների վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: