Կառավարության որոշումներ

3 Մարտի 2022, 265 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 945-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման
ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում «Ռուսատոմ սերվիս» բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող միջոցառումների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի
12-ի N 1785-Ա և 2018 թվականի մայիսի 3-ի N 542-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 945-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ
փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման հավելվածի 3.2.2-րդ, 3.2.3-րդ, 3.2.5-րդ, 3.2.6-րդ, 3.2.7-րդ, 3.2.8-րդ, 3.5.1-ին, 3.5.4-րդ, 6.2.1-ին և 6.2.2-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման ժամկետները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով՝
«2.1. Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայնագրի շրջանակներում չփաստաթղթավորված մնացորդային գումարի չափով կնքել հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներին վերաբերող պայմանագրեր:»:

հավելված

Արխիվ

2024

2023