Կառավարության որոշումներ

10 Մարտի 2022, 292 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 2096-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու, որպես բնաիրային օգնություն գույք տրամադրելու և գույք նվիրաբերելու մասին» N 2096-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 7-րդ կետում «մասնաշենքերում մոնտաժված» բառերը փոխարինել «տարածքներում առկա» բառերով.
2) որոշման N 12 հավելվածի «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում նախարարությանը ամրացված գույք» բաժնի «Հիմնական միջոց հանդիսացող գույք» գլխի՝

 


voroshumKK061
ա. 51-րդ կետում «Խոլ 4 կտոր, 2 հատ 3 տեղ., 4 հատ 1 տեղ., 2 հատ 2 տեղ.,» բառերը փոխարինել «Խոլ 4 կտորից, 1 հատ 3 տեղ., 1 հատ 2 տեղ., 2 հատ 1 տեղ.,» բառերով,
բ. 52-րդ կետում «Խոլ 4 կտորից, 2 հատ 3 տեղ. 4 հատ 1 տեղ., 2 հատ 2 տեղ.,» բառերը փոխարինել «Խոլ 4 կտոր, 1 հատ 3 տեղ., 1 հատ 2 տեղ., 2 հատ 1 տեղ.,» բառերով,
գ. 53-րդ կետում «Խոլ 3 կտորից, 4 հատ-3 տեղանոց, 8 հատ-1 տեղ.,» բառերը փոխարինել «Խոլ 4 կտորից, 1 հատ 3 տեղ., 1 հատ 2 տեղ., 2 հատ 1 տեղ.,» բառերով.
3) որոշման N 51 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն
N 1 հավելվածի.
4) որոշման N 56 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն
N 2 հավելվածի.
5) որոշման 6-րդ կետից հանել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» և» բառերը, նույն կետում «կազմակերպությունների» բառը փոխարինել «կազմակերպության» բառով, իսկ «NN 60 և 61 հավելվածների» բառերը՝ «N 61 հավելվածի» բառերով.
6) որոշման N 61 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի.
7) որոշման N 62 հավելվածի՝
ա. «Էլեկտրական ջահ» կետի 4-րդ սյունակում «45» թիվը փոխարինել «31» թվով, 6-րդ սյունակում «57,936.0» թիվը՝ «39,911.47» թվով, իսկ 7-րդ սյունակում «7,527.22» թիվը՝ «5,185.42» թվով,
բ. «Ընդամենը» տողի 4-րդ սյունակում «50» թիվը փոխարինել «36» թվով, 6-րդ սյունակում «9,921,366.0» թիվը՝ «9,903,341.47» թվով, իսկ 7-րդ սյունակում «4,938,558.97» թիվը՝ «4,936,217.17» թվով.
8) որոշման N 63 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 4 հավելվածի.
9) որոշման 12-րդ կետի՝
ա․ առաջին նախադասությունում «եռամսյա ժամկետում՝» բառերը փոխարինել «հնգամսյա ժամկետում՝» բառերով,
բ. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ապահովել սույն որոշման 6.1-ին և 6.2-րդ կետերի և NN 61-63 հավելվածների համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվող անշարժ գույքի և որպես անշարժ գույքի բարելավում հանդիսացող գույքերի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.»,
գ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) սույն որոշման N 61 հավելվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվող անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի համար նախատեսված միջոցների հաշվին:».
10) ուժը կորցրած ճանաչել որոշման N 60 հավելվածը.
11) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին և 6.2-րդ կետերով.
«6.1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման 3-րդ կետի՝ «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, Կամոյի 137 հասցեում գտնվող, նախկին «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության անշարժ գույքի տարածքում առկա 220.0 հազար դրամ սկզբնական և 176.0 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով դրսի կոյուղին, 70.0 հազար դրամ սկզբնական և 52.5 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով դրսի լուսավորությունը, 130.0 հազար դրամ սկզբնական և 104.0 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով դրսի ջրմուղը, 6.0 հազար դրամ սկզբնական և 4.5 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով երկաթյա ցանկապատը, 180.0 հազար դրամ սկզբնական և 144.0 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով բազմամյա տնկարկները և 7.0 հազար դրամ սկզբնական և 4.2 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով ցայտաղբյուրը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ որպես Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, Կամոյի 137 հասցեում գտնվող անշարժ գույքի բարելավում.
6.2. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման 3-րդ կետի՝ «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Բյուրեղավան, Սամվել Վարդանյան 47/55 հասցեում գտնվող, նախկին «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում առկա 894.0 հազար դրամ սկզբնական և 259.3 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով արտաքին ջրմուղ կոյուղին, 821.0 հազար դրամ սկզբնական և 238.05 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով արտաքին ջերմային ցանցը, 1,301.0 հազար դրամ սկզբնական և 377.27 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով գազատար խողովակաշարը և 146.0 հազար դրամ սկզբնական և 52.6 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով ոռոգման խողովակաշարը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ որպես Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Բյուրեղավան, Սամվել Վարդանյան 47/55 հասցեում գտնվող անշարժ գույքի բարելավում:»։

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

Արխիվ

2024

2023