Կառավարության որոշումներ

10 Մարտի 2022, 308 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.4-րդ կետով՝
«3.4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ստորաբաժանումները, տրանսպորտային միջոցի պետական գրանցման և պետական հաշվառման գործողություններ կատարելիս, փոխադրամիջոցի (տրանսպորտային միջոցի) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման փաստը հավաստող փաստաթուղթ չեն պահանջում, եթե տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է էլեկտրոնային առցանց եղանակով։».
2) որոշման N 2 հավելվածի 36-րդ կետում, N 14 հավելվածի 12 րդ կետում և N 15 հավելվածի 9-րդ կետում «տրանսպորտային միջոցի գույքահարկ» բառերն իրենց բոլոր հոլովաձևերով, իսկ որոշման N 2 հավելվածի 33-րդ կետի 4-րդ ենթակետում, N 3 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունում, N 4 հավելվածի 1 ին կետի 6-րդ ենթակետում և N 5 հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետում «տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկ» բառերն իրենց բոլոր հոլովաձևերով փոխարինել «փոխադրամիջոցի գույքահարկ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.
3) N 2 հավելվածի՝
ա. 12-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը «միջոցով,» բառից հետո լրացնել «և փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման փաստը՝ էլեկտրոնային առցանց հարցման եղանակով,» բառերով,
բ. 15-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը «միջոցով,» բառից հետո լրացնել «և փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման փաստը՝ էլեկտրոնային առցանց հարցման եղանակով,» բառերով,
գ. 17-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը «միջոցով,» բառից հետո լրացնել «փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման փաստը՝ էլեկտրոնային առցանց հարցման եղանակով,» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի ապրիլի 1-ից:

Արխիվ

2024

2023