Կառավարության որոշումներ

10 Մարտի 2022, 283 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման հավելվածի 2-րդ կետի՝
ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա միգրացիոն ծառայության (այսուհետ՝ միգրացիոն ծառայություն), իսկ մարզերում նաև մարզպետի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված, իրենց հատկացված ժամանակավոր կացարանում փաստացի բնակվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած՝ Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած այն ընտանիքները կարող են օգտվել աջակցությունից, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին (այդ թվում՝ որոնք հաշվառվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կողմից 2003 թվականին, իսկ 2003 թվականի հաշվառման մեջ ընդգրկված չլինելու դեպքում՝ 2005 թվականին և/կամ 2008 թվականին, իսկ մարզերում՝ 2003 թվականի հաշվառման մեջ ընդգրկված չլինելու դեպքում՝ 2005 թվականին) (այսուհետ՝ շահառու) այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ սույն կարգով,»,
բ. «գ» ենթակետի «2019-2021» թվերը փոխարինել «2019-2022» թվերով,
գ. «դ» ենթակետը «միգրացիոն ծառայության» բառերից հետո լրացնել «, իսկ մարզերում նաև մարզպետի աշխատակազմի» բառերով,
դ. ե ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
ե. աջակցությունից չեն օգտվում այն անձինք, որոնք ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարան (բնակելի տուն), կամ այդ բնակարանը բնակելի տունը կամ հանրակացարանային սենյակը օտարել են սույն որոշման ընդունմանը, իսկ մարզերում՝ սույն որոշմամբ հաստատված N 3 ձևին համապատասխան դիմումը մարզպետի աշխատակազմ ներկայացնելու օրվան նախորդող 10 տարվա ընթացքում».
2) որոշման հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով՝
զ. մարզերում շահառու ճանաչված անձինք բնակարան (բնակելի տուն) են ձեռք բերում այն մարզի համայնքներից մեկում, որտեղ հաշվառված են որպես շահառու».
3) որոշման հավելվածի 26-րդ կետը միգրացիոն ծառայություն բառերից հետո լրացնել , իսկ մարզերում՝ մարզպետի աշխատակազմ բառերով.
4) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին կետով՝
«27.1. Մարզպետի աշխատակազմը` դիմումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմումի և կից փաստաթղթերի պատճենները «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ուղարկում է միգրացիոն ծառայություն: Դիմումի և կից փաստաթղթերի բնօրինակները միգրացիոն ծառայություն են ներկայացվում 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով:».
5) որոշման հավելվածի 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
«Մարզերում հավակնորդ շահառու ճանաչված անձանցից ստացված դիմումների քննարկման դեպքում հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նաև համապատասխան մարզի մարզպետի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ:».
6) որոշման հավելվածի 30-րդ կետի 3-րդ ենթակետը «միգրացիոն ծառայության» բառերից հետո լրացնել , իսկ մարզերում՝ միգրացիոն ծառայության և համապատասխան մարզպետի աշխատակազմի բառերով.
7) որոշման հավելվածի 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«36. Վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) տարբերակն ընտրելուց հետո դիմում է միգրացիոն ծառայություն: Միգրացիոն ծառայությունը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում Երևանի քաղաքապետարան, իսկ Երևանում իրականացվող ծրագրի շահառուների կողմից մարզի տարածքում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) դեպքում՝ մարզպետի աշխատակազմ, ներկայացնելով ստացված դիմումը՝ ընտրված տարբերակի` մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին հնգօրյա ժամկետում եզրակացություն տալու խնդրանքով: Մարզերում իրականացվող ծրագրի դեպքում՝ վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) տարբերակն ընտրելուց հետո դիմում է համապատասխան մարզի մարզպետի աշխատակազմ, որը դիմումը ստանալու օրվանից հետո՝ հնգօրյա ժամկետում միգրացիոն ծառայություն է ներկայացնում եզրակացություն՝ բնակարանի (բնակելի տան) ընտրված տարբերակի մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին:».
8) որոշման հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«37. Երևանի քաղաքապետարանի կամ մարզպետի աշխատակազմի կողմից սույն կարգի 36-րդ կետով նախատեսված ժամկետում տրված՝ ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) տարբերակը սահմանված պահանջներին համապատասխանելու մասին եզրակացությունն ստանալուց հետո՝ վկայագրի միջոցով աջակցություն ստացող ընտանիքի չափահաս անդամները 15-օրյա ժամկետում կնքում են բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր՝ նշելով առուվաճառքի պայմանագրի կողմերին պատկանող բանկային հաշվի վավերապայմանները:
37.1. Երևանում շահառու ճանաչված անձանց կողմից ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրի բնօրինակներից մեկը 5-օրյա ժամկետում ներկայացվում է միգրացիոն ծառայություն:
Մարզերում շահառու ճանաչված անձանց կողմից ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրի բնօրինակներից մեկը 5-օրյա ժամկետում ներկայացվում է մարզպետի աշխատակազմ: Ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրի պատճենը՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի աշխատակազմի կողմից «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ուղարկվում է միգրացիոն ծառայություն: Առուվաճառքի պայմանագրի բնօրինակը միգրացիոն ծառայություն է ներկայացվում 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով:
37.2. Վկայագրում ամրագրված աջակցության չափից ավելի բարձր արժեք ունեցող բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում՝ կցվում է նաև արժեքի տարբերությունը վկայագրի միջոցով աջակցություն ստացողի սեփական միջոցներից վաճառողի բանկային հաշվեհամարին փոխանցելու մասին բանկի կողմից տրված մուտքի քաղվածքի պատճենը կամ նոտարի նշումն առ այն, որ արժեքի տարբերությունը փոխանցվել է կանխիկ՝ իր ներկայությամբ:».
9) որոշման հավելվածի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«38. Վկայագրի միջոցով Երևանում շահառու ճանաչված անձի կողմից Երևանում կամ մարզում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գնի վճարումը կատարվում է առուվաճառքի պայմանագիրը միգրացիոն ծառայությանն առձեռն ներկայացվելուց, իսկ մարզում շահառու ճանաչված անձի կողմից ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) դեպքում՝ մարզպետի աշխատակազմից «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով առուվաճառքի պայմանագիրը ստացվելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում, միգրացիոն ծառայության միջոցով կամ միգրացիոն ծառայության կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն նոտարների դեպոզիտ հաշիվներից նոտարների միջոցով` հետևյալ ընթացակարգով՝
1) վաճառողի կողմից առուվաճառքի պայմանագրում նշված բանկի միջոցով վաճառողի հաշվեհամարին է փոխանցում վկայագրում նշված գումարի 60 տոկոսին համապատասխան գումարը.
2) վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գինը վկայագրում նշված գումարի 60 տոկոսից ցածր լինելու դեպքում փոխանցվում է առուվաճառքի պայմանագրում վաճառողի կողմից վաճառվող բնակարանի (բնակելի տան) գնի 60 տոկոսին համապատասխան գումարը.
3) վաճառողի կողմից առուվաճառքի պայմանագրում նշված բանկի միջոցով վաճառողի հաշվեհամարին է փոխանցվում վկայագրում նշված գումարի 40 տոկոսին համապատասխան գումարը, կամ սույն կետի 2-րդ ենթակետի դեպքում՝ առուվաճառքի պայմանագրում նշված գումարի 40 տոկոսին համապատասխանող գումարը, եթե վկայագիր ստացած անձը վկայագրում նշված գումարի կամ սույն կետի 2-րդ ենթակետի դեպքում՝ առուվաճառքի պայմանագրում նշված գումարի 60 տոկոսին համապատասխանող գումարը ստանալուց հետո 6 ամսվա, բայց ոչ ուշ, քան սույն որոշման 18-րդ կետում նշված ժամկետի ընթացքում միգրացիոն ծառայություն, իսկ մարզերում՝ մարզպետի աշխատակազմ է ներկայացնում վաճառողի կողմից վաճառված բնակարանի (բնակելի տան) ստորագրված հանձնման-ընդունման ակտը և
ա. չսեփականաշնորհված ժամանակավոր կացարանների դեպքում վկայագիր ստացած անձի կողմից զբաղեցված ժամանակավոր կացարանն ազատելու մասին ժամանակավոր կացարանի սեփականատերերի կամ Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանի ղեկավարի կամ Պետական գույքի կառավարման կոմիտեի, իսկ մարզերի դեպքում՝ համայնքի ղեկավարի կամ մարզպետի կողմից տրված տեղեկանքը, կամ՝
բ. սեփականաշնորհված ժամանակավոր կացարանների դեպքում վկայագիր ստացած անձի կողմից կացարանը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու համապատասխան դիմումը Պետական գույքի կառավարման կոմիտե, իսկ մարզերում՝ մարզպետի աշխատակազմ մուտքագրելու վերաբերյալ տեղեկանքը կամ բնակելի տարածքի նվիրատվության պայմանագիրը։
38.1. Մարզերում իրականացվող ծրագրի դեպքում՝ վաճառողի կողմից վաճառված բնակարանի (բնակելի տան) ստորագրված հանձնման-ընդունման ակտի և՝ չսեփականաշնորհված ժամանակավոր կացարանների դեպքում մարզպետի կամ համապատասխան համայնքի ղեկավարի տեղեկանքի, իսկ սեփականաշնորհված ժամանակավոր կացարանների դեպքում նաև վկայագիր ստացած անձի կողմից կացարանը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու համապատասխան դիմումը մարզպետի աշխատակազմ մուտքագրելու վերաբերյալ տեղեկանքի կամ բնակելի տարածքի նվիրատվության պայմանագրի պատճենները 3 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի աշխատակազմի կողմից «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ուղարկվում են միգրացիոն ծառայություն:
38.2. Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գինը վկայագրում նշված գումարից ցածր լինելու դեպքում տարբերությունը փոխանցվում է վկայագիր ստացած անձի՝ առուվաճառքի պայմանագրում նշված բանկային հաշվեհամարին կամ հաշվեհամարներին միգրացիոն ծառայության միջոցով կամ միգրացիոն ծառայության կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն նոտարների դեպոզիտ հաշիվներից նոտարների միջոցով՝ սույն կետով սահմանված ընթացակարգին համապատասխան։».
10) որոշման հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«39. Վկայագիր ստացած անձը Պետական գույքի կառավարման կոմիտե, իսկ մարզերում՝ մարզպետի աշխատակազմ դիմում է ներկայացնում իր կողմից սեփականաշնորհված ժամանակավոր կացարանը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու վերաբերյալ։ Պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ մարզերում՝ մարզպետի աշխատակազմը, դիմումը ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի հետ կնքում է այդ կացարանը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին պայմանագիր՝ սահմանված կարգով իրականացնելով պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը՝ իր միջոցների հաշվին։ Վկայագիր ստացած անձի կողմից դիմումին կից ներկայացվում են նաև անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, անշարժ գույքի նկատմամբ պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքը, կոմունալ ծախսերի վճարման մասին պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաև համապատասխան բնակարանի սեփականատեր հանդիսացող քաղաքացիների անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճենները։
Երևանում՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ մարզերում՝ մարզպետի աշխատակազմը՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում նշված փաստաթղթերի պատճենները «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ուղարկում է միգրացիոն ծառայություն:».
11) որոշման հավելվածի 40-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Մարզպետների աշխատակազմը՝ մարզերում վկայագրերի տրամադրման գործընթացի և վկայագրերի միջոցով բնակարան ձեռք բերած անձանց մասին ամենամսյա տեղեկատվությունը՝ մինչև հաջորդ ամսվա 5-ը, ներկայացնում են միգրացիոն ծառայություն, որն ամփոփում է ստացված տեղեկատվությունը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:».
12) որոշման հավելվածի 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«41. Վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում բնակարանի (բնակելի տան) ընտրված տարբերակը ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկի միջոցներ ներգրավելու ցանկություն հայտնելու դեպքում դիմում է միգրացիոն ծառայություն, իսկ մարզերում՝ մարզպետի աշխատակազմ, իր դիմումի համաձայն հիփոթեքային վարկի տրամադրման հարցի քննարկմանը միջնորդելու խնդրանքով։ Մարզպետի աշխատակազմը՝ վկայագիր ստացած անձի ներկայացրած հիփոթեքային վարկի տրամադրման հարցի քննարկմանը միջնորդելու վերաբերյալ դիմումի պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ուղարկում է միգրացիոն ծառայություն: Դիմումի բնօրինակը միգրացիոն ծառայություն է ներկայացվում 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով:».
13) որոշման հավելվածի 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«42. Միգրացիոն ծառայությունը` վկայագիր ստացած անձի դիմումի համաձայն և Երևան քաղաքում՝ քաղաքապետարանի, իսկ մարզերում՝ մարզպետի աշխատակազմի կողմից տրված դրական եզրակացության դեպքում (36-րդ կետ) դիմողի կողմից ընտրված բանկին է ներկայացնում ստացված դիմումը և միջնորդագիր-գրություն վկայագրում նշված աջակցության չափը որպես կանխավճար վաճառողի բանկային հաշվին փոխանցելու վերաբերյալ` բանկի կողմից դիմողին վարկ տրամադրելու մասին ընդունված որոշման հիման վրա անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր կնքելու դեպքում:».
14) որոշման հավելվածի 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«44. Վկայագիր ստացած անձը բանկի կողմից ընդունված դրական որոշման հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերի բնօրինակները երկօրյա ժամկետում ներկայացնում է միգրացիոն ծառայություն, իսկ մարզերում՝ մարզպետի աշխատակազմ, նշելով բանկային վավերապայմանները:
44.1. Մարզպետի աշխատակազմը՝ բանկի կողմից ընդունված դրական որոշման հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերի պատճենները 3 աշխատանքային օրվա ընթացքում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ուղարկում է միգրացիոն ծառայություն: Փաստաթղթերի բնօրինակները միգրացիոն ծառայություն են ներկայացվում 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով:
44.2. Համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում միգրացիոն ծառայության կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն, նոտարների դեպոզիտ հաշիվներից, նոտարների միջոցով կամ միգրացիոն ծառայության միջոցով, պայմանագրերում նշված հաշվեհամարին է փոխանցում վարկառուի վկայագրում նշված աջակցության չափին համապատասխանող գումարը՝ 38-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան:».
15) որոշման N 2 ձևով հաստատված դիմումում «2021» թիվը փոխարինել «2022» թվով.
16) որոշման N 4 ձևով հաստատված պայմանագրում «2021» թիվը փոխարինել «2022» թվով:
2. Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «1070. Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրի «12003. 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված միջոցներն ուղղել միգրացիոն ծառայության կողմից 2021-2022 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքներով Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության մարզերի ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով, բնակարանային խնդրի լուծմանը։ Սույն կետով նախատեսված ծրագրի իրականացման համար վկայագրում նշվող աջակցության չափը որոշվում է ըստ աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին (անձանց թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով)՝ Կադաստրի կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայի 2021 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում տվյալ մարզկենտրոնում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գների 1 քառ. մետրի համար: 2022 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները փոխանցվում են նոտարների դեպոզիտ հաշիվներին՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված կարգով.
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետին՝ 2022 թվականի դեկտեմբերի 10-ից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան հանձնարարականներ նոտարների դեպոզիտ հաշիվներին հաշվեգրելու համար՝ հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետով սահմանված ծրագրի շահառուների բաշխվածությունն ըստ մարզերի և համապատասխան նոտարական տարածքների, տվյալ նոտարի կողմից սպասարկվող ընտանիքների քանակը և այդ ընտանիքների մասով նախատեսված ֆինանսական աջակցության չափը.
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 25-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նշված նոտարների անվամբ առկա դեպոզիտային հաշիվներին փոխանցել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։