Կառավարության որոշումներ

17 Մարտի 2022, 322 - Ա

ՀՈՂԱՄԱՍ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն ամրացված`
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Գորիս համայնք, Խնձորեսկ գյուղի Գորիս-Խնձորեսկ մայրուղի 3 հասցեում գտնվող, ընդհանուր 10,63 հա մակերեսով հողամասը (այսուհետ` հողամաս) (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` N 2555044, շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը` 199.599.510,0 (հարյուր իննսունինը միլիոն հինգ հարյուր իննսունինը հազար հինգ հարյուր տասը) դրամ) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել
հողամասի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Արխիվ

2024

2023