Կառավարության որոշումներ

17 Մարտի 2022, 323 - Ն

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և 466-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասի «ժբ» կետը, 23-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (այդ թվում՝ նվիրաբերություն, փոխանակում), օգտագործման տրամադրման (վարձակալություն, անհատույց), ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման արդյունքում սուբյեկտների կողմից ստանձնած պարտավորությունների (բացառությամբ վարձավճարի) կատարման ժամկետները 2020 թվականի կտրվածքով համընկնման դեպքում՝ վերջիններիս կողմից ստանձնած պարտավորությունների (բացառությամբ վարձավճարների) կատարման ժամկետները երկարաձգել մեկ տարով։
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, որոշման առաջին կետի պահանջի համաձայն, սուբյեկտների կողմից դիմումների առկայության դեպքում երկամսյա ժամկետում իրականացնել վերջիններիս հետ կնքված պայմանագրերում սույն որոշման 1-ին կետից բխող համաձայնագրերի կնքում՝ դրանցում սահմանելով, որ համաձայնագրերի կնքման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման համապատասխան սուբյեկտների միջոցների հաշվին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023